Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հղիության թեստեր. morevmankan.am
Գոյություն ունեն հղիության թեստերի երկու տեսակ.
- մեզի հետազոտություն` տան պայմաններում
- կլինիկական. արյան լաբորատոր հետազոտություն:
Երկու տարբերակում էլ պարզում են մարդու խորիոնիկ հոնադոտրոպին հորմոնի (ԽՀՀ) առկայությունը կենսանյութում (մեզ կամ արյուն): ԽՀՀ-ն արտադրվում է բջիջների կողմից, որոնք ի վերջո առաջացնում են ընկերքը /պլացենտա/:
Ինչո՞ւ են թեստերը հղիությունը որոշում հատկապես ԽՀՀ-ի օգնությամբ:
Դա հղիության ամենապարզ և հուսալի ցուցիչն է: Այն արտադրում են սաղմի և ապագա ընկերքի բջիջները: Հենց որ բեղմնավորված ձվաբջիջը ամրանում է արգանդի լորձաթաղանթին, հորմոնն անցնում է արյան մեջ (երբեմն դա տեղի է ունենում արդեն բեղմնավորումից 6 օր անց): Դրանից հետո ԽՀՀ մակարդակն աճում է շատ արագ. այն կրկնապատկվում է յուրաքանչյուր 48 ժամը մեկ՝ մինչև 14 շաբաթականը: Աստիճանաբար ԽՀՀ-ի ավելցուկն սկսում է արտազատվել մեզով, որտեղ էլ հնարավոր է լինում հայտնաբերել տնային թեստերով:
Ամեն բան շատ պարզ է. առկա է ԽՀՀ` առկա է հղիություն, չի հայտնաբերվում ԽՀՀ, ուրեմն չկա հղիություն:
Ե՞րբ իրականացնել թեստը:
Ձվազատումից հետո ձվաբջջի ճանապարհը ձվարանից մինչև արգանդ անցնում է մոտավորապես մեկ շաբաթում: Այն կարող է բեղմնավորվել ցանկացած ժամանակ՝ կամ ֆալոպյան փողում, կամ մինչև արգանդ հասնելը: Բայց ԽՀՀ սկսում է արտադրվել միայն բեղմնավորված ձվաբջջի արգանդի պատում ամրանալուց հետո:
Դժվար է պարզել, թե երբ է բեղմնավորումը տեղի ունեցել. սպերմատոզոիդները կարող են կնոջ օրգանիզմում ապրել մինչև 5 օր: Այդ պատճառով տնային թեստերի մեծ մասը հարկ է իրականացնել դաշտանի ուշացման երկրորդ կամ երրորդ օրը, կամ ձվազատումից մոտավորապես 15-16 օր անց:
Եթե ցիկլը անկանոն է՝ թեստի լավագույն ժամանակը որոշվում է այլ կերպ.
Եթե դաշտանների միջև ժամանակահատվածը 21 օրից քիչ է կամ 35 օրից ավելի, ինչպես նաև, եթե այդ ժամանակահատվածը փոփոխվում է՝ ցիկլը համարվում է անկանոն: Նման դեպքերում թեստը պետք է իրականացնել վերջին դաշտանից 36 օր հետո, կամ վերջին չպաշտպանված սեռական հարաբերությունից 4 շաբաթ անց:
Եթե թեստը բացասական է, ուրեմն չկա՞ հղիություն:
Դա այդպես չէ. թեստը կարող է լինել կեղծ բացասական: Եթե բացասական արդյունքից մի քանի օր անց դաշտանն այդպես էլ չի լինում, թեստը պետք է կրկնել: Երկրորդ բացասական արդյունքն առավել հուսալի է, բայց անգամ թույլ երկրորդ գծիկը պետք է համարել դրական:
Ինչո՞ւ է խորհուրդ տրվում թեստն իրականացնել առավոտյան:
Հուսալի արդյունք ստանալու հավանականությունը մեծ է, երբ կենսանյութը՝ մեզը, ամենաթանձրն է (ԽՀՀ-ն շատ է), ինչը լինում է առավոտյան: Այդ պատճառով թեստերի մեծամասնությունը պետք է կատարել արթնանալուց անմիջապես հետո, դաշտանի ուշացման երկրորդ օրը:
Կա՞ն թեստերի փոխարինողներ:
Հուսալի թեստը միայն ԽՀՀ որոշելն է արյան մեջ: Ժողվրդական թեստերը (սոդայով, կալիումի պերմանգանատով կամ մեզը եռացնելով) վստահելի չեն:
Որքանո՞վ են տնային թեստերը ճշգրիտ:
Տնային թեստերի ճիշտ օգտագործման դեպքում, դրանց ճշգրտությունը 97-99 տոկոս է:
Կարևոր է թեստի զգայունությունը. որքան փոքր է թեստի տուփի վրա նշված թիվը, այնքան զգայուն է: Օրինակ, եթե զգայունությունը 20 ՄՄ/լ է (մեկ լիտրում միջազգային միավորը), այն ավելի վաղ է որոշում հղիությունը, քան ընդամենը 50 MM/l զգայության թեստը:
Ինչո՞ւ են թեստերը սխալվում:
Տնային թեստերի ճշգրտության վրա կարող են ազդել մի քանի գործոններ.
- թեստի իրականացման ժամանակը. եթե այն կատարվի ենթադրվող բեղմնավորումից հետո շատ վաղ, արդյունքը կարող է բացասական լինել,
- հրահանգների խախտումը,
- ֆիզիոլոգիական յուրահատկությունները. որոշ կանանց մոտ հղիության ժամանակ չի արտադրվում այնքան ԽՀՀ, որը հնարավորություն կտար պարզել հղիության առկայությունը: Այդ դեպքերում պետք է այն որոշել արյան հետազոտությամբ:
- Տարբերում են մի քանի թեստեր` ըստ նրանց աշխատանքի տեսակի.
- Շիթային
- Պետք է միզել թեստի ժապավենի վրա և սպասել արդյունքի (որոշակի գույն կամ խորհրդանիշ)
- Ժապավենի ընկղման թեստ
- Մեզը հավաքվում է տարայի մեջ, ապա կամ ժապավենը ընկմվում է նրա մեջ, կամ մի քանի կաթիլ մեզ է լցվում ժապավենի վրա: Հղիության դեպքում, մի քանի րոպեից գույնի փոփոխություն է դիտվում
- Թվային թեստեր
Այս թեստերը հեշտացնում են թեստի արդյունքի պարզումը. թույլ գծիկների, գունափոխության փոխարեն արդյունքը պարզապես հնարավոր է կարդալ՝ կա՞ հղիություն, թե՞՝ ոչ:
24.12.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYUJiqww' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ